Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է Մարտի 1-ին, դրա դատավարությանն ու չեղարկված քայլերթին:
Ավելի վաղ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում էր, որ հարցումներ անելն իմաստ չունի, ասում է՝ դա ավելի մեծ վնաս կբերի, և հետո, պարզ չէ, թե ո՞ւմ են հասցեագրում իրենց տվյալները:
«Հանրությա՞նը, հանրությունն ի՞նչ կարող է անել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց սոցիոլոգն ու ընդգծեց, որ գոյություն ունեն այլ մեթոդներ, օրինակ՝ ԶԼՄ-ների կոնտենտ անալիզը:
«Ուսումնասիրում եմ տարբեր կարծիքներ, որոնք հայտնում են այս կամ այն դեպքի կամ երևույթի վերաբերյալ: Գնահատումն է շատ հետաքրքիր: Եթե բացասական խոսում է քո թշնամին, ապա դա բաժանում ենք, կրճատում, իսկ եթե բացասական խոսում է գործընկերդ, ապա դա բազմապատկում ենք:
Եվ հակառակը, եթե թշնամին կամ գործընկերը բարին են խոսում, բազմապատկում ենք: Այդ առումով որոշ խուճապ գոյություն ունի «Իմ քայլի» ներսում, քանի որ տարվա ընթացքում այն ռոմանտիկ սպասելիքները, որ ունեին շարժման մասնակիցները, դեռ չեն իրականացել:
Իսկ «Լուսավոր Հայաստանը» մինչ իշխանության գալը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» դրույթների հետ համամիտ չէ, շարժման մասնակից կլինի, բայց ինքն իր քաղաքականությունը, գաղափարախոսությունը կունենա: Սա նման է ԱՄՆ-ում նախորդ դարի սկզբին կատարվածին. մասոնններին ջարդեցին ու որոշեցին ստեղծել երկու կուսակցություն՝ Դեմոկրատական և Հանրապետական:
Դեմոկրատականը պետք է պաշտպանի ժողովրդի շահը, ունենա իր ներկայացուցիչը խորհրդարանում, իսկ պետական շահերը պետք է պաշտպանեն սենատորները: ԱՄՆ-ում Հանրապետական կուսակցությունը պաշտպանում է իշխանական շահերը, իսկ դեմոկրատները փորձում են պաշտպանել ժողովրդի շահերը: «Լուսավոր Հայաստանն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է բաժանեին ֆունկցիաները, բայց շոշափելի արդյունք դեռ չենք տեսնում, որովհետև «Լուսավոր Հայաստանի» ձայնը բավականին թույլ է»,- նկատեց Ահարոն Ադիբեկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում