Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չկա, եւ երեկվանից իրադրության նեգատիվ փոփոխություն չի եղել»,- ամփոփելով կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստը՝ այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ այս պահին սպասում են 9 թեստի պատասխանին՝ վստահեցնելով, որ հիվանդացության հաստատված նոր դեպք լինելու պարագայում հանրությանն անպայման կտեղեկացնեն:
Վարչապետը նաեւ հիշեցրել է, որ նոր կորոնավիրուսը հաղթահարելի հիվանդություն է, թեպետ, իհարկե, դրան անլուրջ վերաբերվել էլ պետք չէ: Հորդորել է խուճապի չմատնվել եւ հետեւել Առողջապահության նախարարության հրապարակած կանխարգելիչ քայլերին՝ պահպանելով հիգիենայի կանոնները:
Ինչ վերաբերում է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում գտնվող անձանց, որոնց մոտ կորոնավիրուսի կասկած կա, հիվանդության ախտանշաններ ի հայտ չեն եկել:
Մանրամասները՝ Տեսանյութում