«Միշիկնյուզը հերթական ապատեղեկատվությունն է տարածում…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով համացանցում շրջանառվղ ապատեղեկատվությանը:

Վու-վույ, աման-աման…

Միշիկնյուզը հիմա էլ խուճապ ստեղծող, իրականությանը չհամապատասխանող հերթական ապատեղեկատվությունն է տարածում… թե բա «Քաղաքացիները գրոհել են սուպերմարկետները, դարակներում էլ ապրանք չի մնացել…»:

Առևտուր ունեի անելու, ձևի համար էլ առևտրի պիկ ժամերին մի 3 սուպերմարկետ մտա… ապրանքը լիքը, առևտուրն էլ սովորական… անգամ պարապ նստած գանձապահներ կային…

Նախ առաջինը՝ նման բան չկա, ոչ մի քաղաքացի էլ չի գրոհել սուպերմարկետները, և հետո, նման խնդիր չի կարող լինել, քանի որ անգամ Իրանի հետ բեռնափոխադրումները դադարեցված չեն և պարենային մթերքների հետ խնդիր չենք կարող ունենալ…

Միշիկնյուզի քարոզիչների ու լրագրիստների ուղեղին դեռ չի հասել ու դժվար էլ թե հասնի որ էս մանկամիտ մանիպուլյացիաներով բանի չեն հասնի… բայց մի օր կարող է սոված մնան, դե սուրբ փեսան հավիտյան չի…

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.