Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ, հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ:
2008թ․ մարտի 1-ի խաղաղ ցույցի գնդակահարումը աննախադեպ ոճրագործություն էր հայ ժողովրդի պատմության մեջ. առաջին անգամ Հայաստանի իշխանությունը հեղեց սեփական ժողովրդի արյունը։
Զոհվեցին առնվազն տասը անձինք, հրազենային և այլ բնույթի վիրավորում ստացածների թիվը հասավ մի քանի հարյուրի, մի քանի տասնյակ հազար մարդ ենթարկվեց տարաբնույթ հետապնդումների ու ճնշումների, շուրջ հինգ հազար հոգի բերման ենթարկվեցին ոստիկանական բաժանմունքներ, հարյուր երեսուն հոգի կալանավորվեցին, ավելի քան հարյուրը ենթարկվեցին ակնհայտ անարդար դատավճիռների ու ապօրինի բանտարկության։
Մանրամասները՝ Տեսանյութում