«Հիվանդանոցում գտնվող մեր քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսի տեստը դրական էր…». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող մեր քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսի տեստը դրական էր, իրեն լավ է զգում, գանգատներ և ջերմություն չունի։

Մեր մյուս 31 քաղաքացիները, որոնք ժամանակավորապես ապրում են Գոլդեն Փելես հյուրանոցում և նրանցից մեկի շունիկը նույնպես իրենց լավ են զգում

Շուտով կլինեմ Ծաղկաձորում և ուղիղ եթերով կմիանամ ձեզ»,-նշված է գրառման մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.