Արայիկ Հարությունյանը՝ ուսումնական հաստատությունները փակելու մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

«Հարգելի հայրենակիցներ, առավոտից հաղորդագրություններ եմ ստանում ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորության մասին:

Հարցը մեր ուշադրության կենտրոնում է և որոշումների մասին անպայման կտեղեկացնենք ձեզ: Հիշում եք, որ անհրաժեշտությունից ելնելով և լարվածությունը թուլացնելու համար վերջերս որոշում կայացվեց բացակայությունները զրոյացնելու վերաբերյալ:

Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից, ինչից ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ ՉԿԱ: Խնդրում եմ ելնել այս սկզբունքից ու այս հարցերում առաջնորդվել պաշտոնական լրահոսից ստացված տեղեկություններով»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ " rel="nofollow, noindex" target="_blank">