«Այսօր ստացա մի ուրախալի լուր, որի համար կուրախանան բոլորը». Մնացական Բիչախչյան

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` հայտնելով, որ այսօր մի ուրախալի լուր է ստացել:

«Այսօր ստացա մի ուրախալի լուր, որի համար վստահ եմ ոչ միայն կուրախանան խնդրից տեղյակ և մտահոգ անձինք, այլ նաև բոլորը:
2018թ. դեկտեմբեր ամսին իրանահայ ընտանիքը կանգնեց մի խնդրի առաջ, որը լուծում ստացավ անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև ԱԳՆ համատեղ ջանքերով: Խնդիրը ընտանիքով ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալն էր, որպեսզի փոքրիկ Դանիելին տեղափոխեին Իսրայել բուժման: Նրա հիվանդությունը շատ ծանր էր:

Խնդրել էի դրական ելքի դեպքում անպայման տեղեկացնել ինձ: Շատ տխրեցի, երբ Իսրայել գնալը չէր ստացվել:

Այսօր վերջապես ստացա երկար սպասված բարի լուրը: Դանիելի հայրը՝ Վարուժանը, ուղարկել է հաղորդագրություն՝ տեղեկացնելով, որ իրենք Կանադայում են, և կլինիկան երեխային արդեն ընդունել է:

Քեզ առողջություն բալես, մենք աղոթում ենք քո առողջության համար»,- գրել է Մնացական Բիչախչյանը

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.