Արսեն Սարգսյանն ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել և Տեսանյութ հրապարակել.
Ու ո՞վ է Արցախից խոսում...
Դիզվառելիքի խայտառակ պատմության մեջ մեղադրվողը դատարանի բակում Արցախի խնդրից է խոսում, իսկ սատարողներին էլ հորդորում է շնորհակալություն հայտնել ծանոթ-բարեկամներին, քիչ մնաց ասեր՝ տնեցիներին էլ կբարևեք:
ցուցարար Շարմազնովն էլ հայտարարում է՝ եկել ենք աջակցելու թուրքին ծնկի բերած Արցախի հերոս Սերժ Սարգսյանին, հետո էլ, առանց ամաչելու, ամբաստանյալի թիմակիցները հայտարարում են, թե՝ աննախադեպ հանրահավաք էր, ինքնաբուխ, իսկ ինչքան կհավաքվեին, եթե համախմբման կոչ անեին: Արա, գոնե էնպիսի բան խոսացեք, որ բմբուլով հնդիկի խնդալը չգա, էս մարդիկ իրականությունից զուրկ են լրիվ, սո՛ւս մնացեք գոնե, ամոթից գետինը մտեք...
Դուք նույնիսկ Արմենակ Ուրֆանյանին ազգային հերոսի կոչում չտվեցիք, շատ համարեցիք, քանի որ խառնել էր Ձեր պլանները:
Ձերը ապրիլի 2֊ին՝ էդ տղերքի հիշատակի օրը, հրավառություն անելն էր, երբ ողջ սգացող ազգին ծաղրեցիք ձեր կեղծած ձայների խրախճանքը նշելով, անթիվ զոհերի, անմեղ նահատակների ծնողներին արհամարհելն էր, ասֆալտի վրայով քարշ տալը, Եռաբլուրում ձեր տոնը հարամող համարելը։
Մերժվածներ ջան, գիտենք, որ զուրկ եք բարոյական բոլոր նորմերից, բայց ոչ այս աստիճան, բավական է Արցախի անունը շահարկելով կեղծ հայրենասերի դիմակ հագնեք, աշխարհը գիտի ձեր ու ձեր շեֆերի լափածը, զինվորի բաժին գողացող գեներալներիդ, զինվոր սպանող հրամկազմիդ, քառօրյայի խայտառակ պատերազմը, որը ձեր երեսից պետք է տանուլ տայինք՝ 80- ականների զենքերը՝ ապացույց, մինչդեռ հաղթեցինք մեր տղաների ոգու ու կամքի շնորհիվ՝ հերոսների քաջագործությունները՝ վկա:
Մեծ-մեծ խոսելուց առաջ հիշեք ձեր ամոթալի անցյալն ու ավելի ամոթալի ներկան, խնայեք մեզ՝ վերացեք հանրության տեսադաշտից, ավելի մի բորբոքեք մեր զայրույթն ու զզվանքը մերժվածներիդ նկատմամբ:
Մանրամասները՝ Տեսանյութում