Factor TV-ի եթերում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն անդրադառնալով ՀՀ երկու նախագահների այսօրվա դատական նիստին, ասել է․ «Գուցե ինչ-որ տեղ պետության ամոթն ու խայտառակությունն է, որ ունեցել ենք այդպիսի նախագահներ։ Ընդդիմադիրներին կոչ եմ անում շարունակել այդ վանկարկումները։ Այո, խայտառակություն կլինի, եթե դատարանում ապացուցվի իրենց արարքը, իսկապես դա արդեն միջազգային խայտառակություն կլինի, որ ունեցել ենք այդպիսի ղեկավարներ։ Իմ կարծիքով՝ սա արդարության արտացոլանքն է, արդարության վերականգնումն է՝ տասնամյակներ շարունակ քաղաքացիները տեսել են սեփական աչքերով, սեփական մաշկի վրա այս երկու պաշտոնյաների վարած քաղաքականության հետևանքները զգացել են։
Այս մարդկանց պատճառով են ունեզրկվել, տներից վռնդվել, շինծու և կեղծ մեղադրանքներով զրկվել են իրենց հարազատներին տեսակցելու իրավունքից, զրկվել են որոշ դեպքերում նաև՝ կյանքից»։
Հարցին, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն իր դատավարության օրը աջակիցների առաջ խոսում Արցախի մասին, իմքայլական պատգամավորը պատասխանել է. «Սերժ Սարգսյանը իրականությունից շարունակում է կտրված մնալ։ Ինձ մոտ տպավորություն էր, անգամ էդ հատվածը լսեցի, որ իր մոտ գուցե առողջական խնդիրներ կան և գուցե իսկապես բժշկի կարիք էլ ունի, որովհետև դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործը կապել Արցախի հարցի հետ, շատ ավելի սյուռ է, քան որ ինքը բարձրախոսով կարող է ելույթ ունենալ։ Անհասկանալի է։ Լավ կլիներ, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի անվտանգությունից խոսելիս հիշեր, որ հենց իր գեներալներն էին բանակում տասնամյակներ շարունակ կոծկում հանցագործությունները՝ սպանության դեպքերը որակելով ինքնասպանություն, Ղարաբաղի անվտանգությունից խոսելիս թող հիշեր, որ իր օրոք վարչապետ աշխատած Կարեն Կարապետյանն էր նշում՝ տանկերում վառելիք չի եղել, թող հիշի, որ իր թիկնազորի պետը 6 միլիոն վերականգնեց բյուջե։ Սպառազինության առումով այսօր Հայաստանն իր լավագույն տարիներն է ապրում»:
Մանրամասները` տեսանյութում: