«Եթե դատավորին Սերժի ներկայությունը ցայտնոտի մեջ էր գցել…». Արմեն Խաչատրյան

Արմեն Խաչատրյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դատարանում խոսելիս ոտքի չկանգնելուս համար դատավորն ամեն անգամ ինձ հեռացնում էր նիստերից՝ համարելով անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ (իրականում իմ ոտքի չկանգնելը տեղին էր ու մտածված ), սակայն դատարանի նկատմամբ Սերժ Սարգսյանի արհամարհանքն ու ոտքի չկանգնելը ոչ միայն դիտողության չարժանացան դատավորի կողմից, ընդհակառակը՝ ամբաստանյալի նմանօրինակ արհամարhանքն օրինականացնելով, բառերը կցկտուր իրար կապելով՝ դատավարության մյուս մասնակիցներին էլ հորդորեց խոսելիս «նեղություն չքաշել» ու ոտքի չկանգնել՝ քանի որ ձայները չէր լսվում, ինձ համար ընդունելի ա, որ նստած խոսան, որտև......


Եթե սույն միտքը հնչեցնող դատավորին միայն Սերժի ներկայությունը արդեն ցայտնոտի մեջ էր գցել, ավելին՝ դատարանին ու դատավոր կոչվածին չհարգելը որակվեց ընդունելի, ուստի մնում է փաստել, որ դատավորին չհարգելն այսուհետ օրինաչափ է ու ողջունելի:
Կեցցեն Հայաստանի նմանօրինակ կամազուրկ դատավորները, որոնք մինչ օրս չեն կարողացել ազատվել սերժ կոչված բարդույթից:
Հորդորում եմ՝ հաջորդ դատական նիստն անցկացնել հեռակա' Viber-ով, Whatsapp-ով, Telegram-ով՝ պառկած, կիսապառկած....

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.