Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը: Նա մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ: Գործով կա 5 մեղադրյալ, այդ թվում՝ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը եւ Սերժ Սարգսյանի մտերիմներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:
Մանրամասները՝ Տեսանյութում