Հունվարի 24-ից մինչ օրս, կորոնավիրուսի՝ Հայաստան ներթափանցումը կանխելու նպատակով, սահմանին իրականացվող աշխատանքների արդյունքով, ելնելով ախտանիշներից լրացվել է 1271 հասցեական քարտ, որոնց դեպքում 36-ը միանգամից հոսպիտալացվել է սահմանային հսկիչ կետերից, մեծ մասը «Զվարթնոց» օդանավակայանից, 2-րդ տեղում՝ Բագրատաշենն է, Մեղրիի անցակետում հայտնաբերվել է ջերմող մեկ քաղաքացի, և բարեբախտաբար, մինչև առավոտ ախտանիշները փոխվել են։
ԱԱՏՄ ղեկավարը #Շանթ հեռուստաընկերության #Հեռանկար հաղորդման տաղավարում հիշեցրել է, որ ԱԱՏՄ-ն, որպես վերահսկողություն իրականացնող մարմին, դեռ հունվարի 24-ից է անցել ուժեղացված ռեժիմի։ Մասնավորապես հավելել է, որ հ
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը խոսել է կառույցի լիազորությունների, 2020 թվականին ԱԱՏՄ ստուգման լայնածավալ ծրագրի մասին։ Ունի՞ արդյոք ԱԱՏՄՆ-ն բավականաչափ ռեսուրս նախատեսված վերահսկողական գործառույթների պատշաճ իրականացման համար։ Այս առումով, ԱԱՏՄ ղեկավարը մատնանշել է վիճակագրությունը՝ 2019-ին հարուցվել է 8 անգամ ավելի վարչական վարույթ, քան 2018-ին։
Կառույցի ղեկավարն անդրադարձել է ԱԱՏՄ այլ գործառույթների ևս՝ դեղերի, ոլորտում, դպրոցներում, մանկապարտեզներում իրականացվող վերահսկողական աշխատանքներին։
Մանրամասները՝ Տեսանյութում