Համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստիացնում է՝ Վազգեն Մանուկյանը Գետաշենը և Մարտունաշենը ծախեց։ Տեսանյութը 1999 թվականի են է նկարահանվել և չի հրապարակվել: «Գետաշենցիները կարող էին իրենց հողը պահել, բայց պետությունը տեր չկանգնեց, պետությունը ծախեց: Այսօր ես ամաչում եմ իմ պետության համար, ես չեմ կարողանում նայել այն հերոսների աչքերին, ովքեր հայրենիքի համար էին պայքարում, բայց այսօր փախստական են Հայաստանում: Եթե պետությունը հայավարի մտածեր, մենք այդքան զոհ չէինք ունենա, այդքան կորուստ չէինք ունենա»,- ասում է Անդրանիկ Մարգարյանը:
Մանրամասները՝ Տեսանյութում