«Առջևում Նովրուզն է… Իրանում նոր կորոնավիրուսը լայն թափ է հավաքում». Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մինչ հայկական ֆբ տիրույթը «խիստ զբաղված» է կարևորագույն խնդիրներով` հանրային տարբեր պահանջներ ձևավավորելով, հանրաքվեի մասին գիտելիքներն ի ցույց դնելով ու սրա-նրա վրա ցեխ շպրտելով, հարևան Իրանում Նոր կորոնավիրուսը լայն թափ է հավաքում: Ըստ պաշտոնական տեղեկատվության արձանագրվել են անգամ մահվան դեպքեր, իսկ մթնոլորտը` մեղմ ասած լարված է:

Ամենևին չցանկանալով նեղացնել որևէ մեկին` ստիպված եմ փաստել, որ մեզ հայտնի են միայն իրանական կողմի տրամադրած պաշտոնական տեղեկությունները, իսկ իրականում քանի հոգի է վարակված` կարելի է միայն ենթադրել: Առվազն լարվածությունը թույլ է տալիս ենթադրել ավելին, սակայն, առաջնորդվել չենք կարող: Ինչու է վիճակը մտահոգիչ` հիվանդության գաղտնի շրջանը կարող է տևել մինչև 14 օր, հետևաբար սահմանային հսկողության ուժեղացմամբ գաղտնի շրջանում գտնվող վիրուսակիրին հայտնաբերելը հնարավոր չէ:

Իսկ առջևում Նովրուզն է (մարտի 20) և մարդկանց մեծ թվով ներհոսք է սպասվում:
Ավելին` հիմիկվանից ակտիվություն է սկսվում, քանի որ շատերը գալիս են համապատասան միջոցառումներ պլանավորելու և պայմանավորվելու համար:
Դիվանագիտական կորպուսի առջև բարդ խնդիր է դրված. մի կողմից հանրային առողջապահական լուրջ հարց է, մյուս կողմիղ` հայ-իրանական տնտեսական և դիվանագիտական հարաբերություններ:
Առջևում շաբաթ-կիրակի է` մտածել է պետք:
Շարունակելի»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.