ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվե է նոր լուսնականերով և կատրել է հետևյալ գրառումը.
«Վարչապետի հետ ներկա ենք գտնվել սիրված դերասան Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել Երվանդ Մանարյանի հետ և կատարել հետևյալ գրառումը.
«Աստված հոգիդ լուսավորի, սիրելի Վարպետ»:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ցավակցական խոսք ուղղելով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ Երվանդ Մանարյանն օրինակ էր ազատ մտքի ու անկաշկանդ մտավորականի:
«Խորը վշտով տեղեկացա սիրելի արտիստի ու արժանապատիվ քաղաքացու՝ Երվանդ Մանարյանի մահվան մասին: Դժվար է գնահատել նրա անցած երկար ու արգասավոր ստեղծագործական ուղին:
Նա օրինակ էր ազատ մտքի, անկաշկանդ ու անշեղ մտավորականի, բառիս լիարժեք իմաստով՝ ժողովրդական արտիստի: Մեզանից պակասեց լուսավոր մի ներկայություն…»,-նշել է նա:
Մանրամասները՝ Տեսանյութում