«Հայաստանում 2008 թ-ից ի վեր ամենաբարձր աճն ենք ապահովել…». վարչապետ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ տնտեսական ցուցանիշներին:

Մասնավորապես գրել է.

«2019 թվականին արձանագրել ենք 7.6 տոկոս տնտեսական աճ: Սա Հայաստանում 2008 թվականից ի վեր արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»:

Հիշեցնենք, որ 2020 թվականի համար ՎԶԵԲ-ը կանխատեսում է ավելի բարձր տնտեսական աճ, քան Հայաստանի կառավարությունը:

«2019 թվականը թռիքչային տարի էր, որովհետև մոտ 74 միլիոն եվրո ներդրվեց ֆինանսական հատվածում, տրամադրվեցին վարկային գծեր, աջակցել ենք Գյումրիում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին, որոնք մի քանի տարվա ծրագրեր են, ներդրում է արվել մասնավոր՝ PicsArt ընկերությունում, ներդրում ենք արել Հայաստանում թողարկված խոշարագույն կորպորատիվ պարտատոմսերի մեջ, աջակցել ենք Հայաստանի էլեկտրական ցանցերի արդիականացմանը։ Այս ամենը միասին՝ 15 ծրագրեր, կազմել է 120 միլոն եվրո», — մանրամասնեց Գվինդաձեն։

Բանկը նախատեսում է 2020-ին մոտ 100 միլիոն եվրո վարկեր տրամադրել հայաստանյան տնտեսությանը։

Բանկի ներկայացուցիչների հավաստմամբ, ՎԶԵԲ-ը հայաստանյան տնտեսության խոշորագույն վարկատուն է՝ 1992-ից ի վեր Հայաստանում ներդրել է 1,4 միլիարդ եվրո։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.