ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանն այսօր լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
«Նա իմ ուսանողն է, ես հանդիպել եմ իմ ուսանողի հետ։ Եվ որպես ուսանող, և որպես ԱԺ նախագահ եմ հանդիպել»:
Հարցին, թե արդյոք հանդիպման ժամանակ քննարկվել է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի գնալու հարցը, Թոխյանը պատասխանեց՝ ոչ։ Նա նաև նշեց, որ վաղ կենսաթոշակի իրավունքից օգտվելու մասին իր կարծիքը առաջիկայում կհայտնի։ Հարցին, թե ՍԴ մյուս անդամները նույնպե՞ս հանդիպել են Միրզոյանի հետ՝ նա պատասխանեց, «Դուք տեղյա՞կ եք՝ ՍԴ դատավորները ո՞ւմ հետ որտե՞ղ եւ ո՞նց են հանդիպում: Ես տեղյակ եմ՝ իմ կինն ում հետ ոնց ա հանդիպում»:
Մանրամասները armdaily.am-ի Տեսանյութում