Հենց նոր անսպասելի ու անկանխատեսելի լուր եղանակից... Սպասվում է.

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության օդերեւութաբանական ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում` նոյեմբերի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Ծովի մակերևույթից 2000 մ և ավելի բարձրության վրա գտնվող լեռնային գոտիներում` Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի ու Վայոց Ձորի լեռնային շրջաններում և լեռնանցքներում հնարավոր են տեղումներ ձյան տեսքով: 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:Երևան քաղաքում՝ նոյեմբերի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում առաջիկա օրերին ձյան տեսքով տեղումներ չեն սպասվում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am