Հայտնի է՝ ով կփոխարինի Արցախի ՊԲ հրամանատարին

hraparak.am-ը գրում է. Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը կլքի զբաղեցրած պաշտոնը, փաստն այդ պայմանավորված է վերջին շրջանում խաղաղ պայմաններում մահացած զինվորների թվի կտրուկ աճով: Արցախի ՊԲ մեր աղբյուրը փոխանցեց նաեւ, որ ազատման դիմում դեռեւս չկա, բայց կան խոսակցություններ: Րոպեներ առաջ ստացած տեղեկատվության համաձայն՝ արդեն քննարկվում է նաեւ նրա փոխարինողի անունը, ՊԲ հրամանատարի պաշտոնը, ըստ մեր աղբյուրի, կզբաղեցնի Ջալալ Հարությունյանը, ով 2018 թվականից զբաղեցնում է Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնը:

Խոսվում է նաեւ ՀՀ զինված ուժերում այլ պաշտոնյաների ազատման մասին, մասնավորապես ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի պաշտոնանկության: Հիշեցնենք, որ այսօր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ էր այս հարցով խորհրդակցություն հրավիրվել, որին մասնակցել են Դավիթ Տոնոյանն ու ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.