Տեսախցիկը նկարահանել է Երևանում ` 2 հետիոտնի վրաերթի ենթարկելու պահը.

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ուեցել փետրվարի 16-ին Երևանում 2 հետիոտնի վրաերթի ենթարկելու պահը: Հետիոտները փողոցն անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով ու վրաերթի են ենթարկվել Toyota-ի վարորդի կողմից: Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել էր, ում դին ոստիկանները հայտնաբերել էին Toyota-ի տանիքին, իսկ մյուս հետիոտնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Այսօր՝ փետրվարի 17-ին, հիվանդանոցում մահացավ Երևանի բնակիչ, 67-ամյա Հայկ Էլիզբարյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 16-ին՝ Պարոնյան փողոցում՝ «Արարատ բանկի» դիմաց, Toyota մակնիշի 01 PV 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: Տեղում մահացել էր ևս մեկ հետիոտն:

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում

Մանրամասները՝ Տեսանյութում

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.