««Աշոտյան եղած» մերժվածները՝ քննադատ ու վերլուծաբան…». Արսեն Սարգսյան

Արսեն Սարգսյանն ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել.

20 տարի իշխանության կամակատարները էսօր Արցախի հարցից են խոսում, մտահոգ են, անհանգիստ. հարցնող լինի՝ 20 տարի ինչո՞վ էիք զբաղված, ո՞վ էր ձեր ձեռքերն ու ոտքերը կապել, բա լուծեիք, ներգաղթ ապահովեիք, երկիր շենացնեիք, թե՞ ձեր խելքն ու դիվանագիտությունը մի ամբողջ ազգի թալանի, ոչնչացման, արտաքսելու «նվիրական» գործին էիք մատաղ արել, ոնց հարյուրավոր զինվորների կյանքը մատաղ արեցիք՝ նույն Արցախի համար, 800 հա հողը հանձնելու ու անամոթաբար բարբաջելու՝ թե եղածը ի՞նչ էր, մի բուռ հող էր, էլի...
Մերժվելուց հետո դարձաք միջազգային մասշտաբի վերլուծաբաններ, պատմաբաններ, դիվանագետներ, խորհրդատուներ ու քննադատներ, ո՞նց կասեր ձեր շեֆը՝ իյա՞, իրո՞ք...
Արցախի խնդիրը 20 տարի շարունակ ձախողածներդ՝ Շարմազանովներ, Աշոտյաններ և այլոք, ի՞նչն էր խանգարում ժամանակին ձեր շեֆի հետ Արցախի հարցը լուծելու, ոչ թե փակուղի մտցնելու ու էսօր, առանց ամաչելու ձեր շաղած կեղտի մեջ մոլորվածներիս նույն ձեր կեղտերը երեսով տալու: Ձեր փոխարեն ինքնասիրություն ունեցողը ամոթից մկան ծակը հազար թումանով կմտներ ու ծպտուն չէր հանի. ի՞նչ ժառանգություն եք թողել, որ մի բան էլ մունաթ եք գալիս, ավելին՝ քննադատում եք՝ գետինը մտնելու փոխարեն:
Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման գնալուց առաջ պարոն սերժիկին զգուշացնեիք՝ չքներ սեղաններին, արթնանար միայն Բադեն-Բադեններում՝ թալանածը տանուլ
տալու ու դեղին թումբանով կայֆավատ լինելու:
Բա ժամանակին գործի դնեիք ձեր ճարտար միտքն ու լեզուն՝ բանակցելու ու ոնց կասեր ձեր շեֆը՝ Արցախի հիմնախնդիՌը վերջնականապես լուծելու:
Դուք, բանակը մսաղաց սարքած մերժվածներդ հավանաբար մոռացել եք՝ ոնց էիք քառօրյայի տարու օրը ընտրություններ կեղծելու պատվին սալյուտ խփում, սպանված զինվորների ծնողներին ասֆալտի վրայով քարշ տալիս, չարախնդում:
Այսօրվա վիճակի ամենամեծ ու միակ պատասխանատուն դուք եք՝ պարոնայք մերժվածներ, ձեր ժառանգության պտուղները բաժին են հասել այսօրվա իշխանություններին, որին անամոթաբար քննադատում եք:
Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ակտիվացած նախկիններ, ամենաքիչը ձեր խորհուրդների ու դիտարկումների կարիքը ունենք, ազգը իր Ոչ-ով ձեզ շպրտել է պատմության աղբարկղը, իսկ ԱՅՈ-ով վերջ է դնելու ձեր փափագած վերադարձի վերջին նոտային:

На изображении может находиться: 10 человек, в том числе Александр Аветисян и Dikran Poladian Dadourian, люди стоят и костюм

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.