Մերժվածները՝ ընդունելի, պայքարածները՝ մերժված. ինչպե՞ս վերագտնել արդարությունը

Արմեն Խաչատրյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

2-3 տարի առաջ ո՞վ կմտածեր, որ մենք կարող էինք իշխանության նախաձեռնած հանրաքվեին «Այո» ասել. չլսված բան էր, բայց այսօր ասում ենք «Այո», որովհետև մենք հեղափոխական ենք, որովետև պայքարել ենք անմնացորդ ու անշահախնդիր, պայքարել ենք հանցագործների՝ սերժիկի ոհմակի դեմ և այսօրվա, վաղվա Հայաստանի համար:
Մեր պայքարը անկասելի էր, հաղթանակը՝ անխուսափելի, բայց ոչ՝ նույն հաղթանակը մեզ վերագրելու, իսկ մյուսներին՝ անտեսելու:
Պայքարն ու հաղթանակը ինքնանպատակ չէին և ոչ ամենևին անձերի համար:
Մեր հալածանքների ու զրկանքների տասնամյակների
ընդվզումը ազատ, երջանիկ, օրենքի երկիր Հայաստանի համար էր, իսկ մերժումը՝ նախկին հանցագործ ռեժիմի բոլոր կամակատարների, որոնց պատիժը, պետք է որ, անխուսափելի լիներ, մինչդեռ վերջիններս այսօր էլ ընդունված են, գործում են տակից, ավելի սանձարձակ են ու վտանգավոր, քան՝ նախկինում:
Պայքարածներիս համար մինչ օրս անհասկանալի է՝ մերժվածները ընդունելի են, պայքարածներս ՝ մերժված, անտեսված ու արհամարհված, ինչպես՝ նախկինում:

 

Հեղափոխության ազնիվ ու նվիրյալ սատարողներս շարունակում ենք հուսալ, թե պայքարի արդյունքը տեսանելի կլինի:
Շուրջ 2 տարի է՝ համբերատար սպասում ենք, թե կգա այն վճռորոշ օրը, երբ մեզանից շատերի ապագայի վրա չարագուշակ կնիքը դրած սերժական հանցագործ կլանը կկանգնի դատաստանի առաջ, պատասխան կտա մեզանից յուրաքանչյուրի դեմ գործած ճակատագրական բոլոր արարքների համար՝ ինչպես էին իրենց քմահաճույքներով գործեր սարքում՝ իմ ու իմ պես շատերին պատժելու, «ապտակելու», պայքարից հեռացնելու, շեղելու, «իրենցով անելու համար», այնուհետ՝ նույն գործերը իրենց արյունոտ ու թեթև ձեռքով վերացնելու, կորցնելու ու մեզ այսօրվա անորոշության մեջ թողնելու:

Մեր կորցրած ու ոտնահարված իրավունքները վերականգնելու ջանքերը այսօր էլ տեսանելի և շոշափելի չեն, մեզանից յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է վերագտնել արդարությունը՝ իշխանությունների անմիջական գիտությամբ, որովհետև միայնակ պայքարը, արդեն ապացուցված է՝ արդյունք չի տալիս:
Այս գիտակցումով ենք համախմբվում՝ ԱՅՈ ասելու համար, այդ գիտակցումն է տարիներ շարունակ անխախտ պահել մեր պայքարի ոգին:
Մենք չենք դավաճանել սկզբունքներին և հավատում ենք, որ հեղափոխությունը կհասնի իր տրամաբանական ավարտին, հակառակ դեպքում վերջնականապես կկորցնենք այն Հայաստանը, որի համար պայքարում կորցրինք մեր լավագույն տարիները:
Հենց այդ հավատով և հույսով էլ, որպես մեր երկարատև պայքարի ապացույց, սատարելու եմ այսօրվա իշխանություններին՝ հանուն նոր Հայաստանի և պայքարիս ընկեր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այս գիտակցումով էլ համախմբվում ենք՝ ԱՅՈ ասելու համար։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.