«Առաջին հանդիպումը Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ է...». Վարչապետ՝ Փաշինյան

Փաշինյանն աշխատանքային այցով արդեն ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից՝ հիշեցնելով, որ այցի ընթացքում վարչապետը Բեռլինում կհանդիպի ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Փետրվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ:

«Աշխատանքային այցով ժամանել եմ Գերմանիա։ Առաջին հանդիպումը Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ է»,-այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.