«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վաղը խորհրդի նիստ կհրավիրի, որի ժամանակ վերջնական որոշում կկայացվի: Այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ի պատասխան հարցի՝ թե հանրաքվեին ԲՀԿ-ն ո՞ր ճամբարում է լինելու, ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Լրագրողի այն հարցին, որ համաձայն հրապարակումների՝ ինքը Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական առևտրի մեջ է մտել, դրա համա՞ր էլ չի պաշտպանում իր նախկին տեսակետը ՍԴ ճնշումների վերաբերյալ, Ծառուկյանը պատասխանեց.
«Նիկոլ Փաշինյանի հետ ահագին ժամանակ չենք հանդիպել: Դատարկ-դատարկ խոսում են, այսպիսի բան չկա»:
Մանրամասները SHANT NEWS-ի տեսանյութում