Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Լուսավոր Հայաստան»-ի կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Քվեարկությունից հետո վարման կարգով խոսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը և նշեց, որ թյուրընկալում է տեղի ունեցել և առնվազն 5-6 հոգի նախագծի հետ կապված սխալ քվեարկություն են արել։
ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանն արձագանքեց՝ ասելով․ «Հարգելի՛ գործընկերներ, սա առաջին ընթերցումն է, ես խնդրում եմ ալիքները չխառնել, ամեն ինչ առանց այդ էլ բավականին խառն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։