«Մեքենա վառողներից վախենում էին եւ ուրեմն՝ շատ սիրալիր էին նրանց հետ, գիտեն, որ մենք մեքենա վառող չենք՝ մեզ «սպառնըմ» են:)»,-գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացնելով հատված կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանից, որում նա անդրադառնում է ժողովրդի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտող ուժերի հետ կապված իր հայտարարության արձագանքներին:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բանավեճ էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի եւ վարչապետի միջեւ։
Իմ պատգամավորական գործունեության 7 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը մեկ անգամ է եկել ԱԺ, որտեղ հնարավոր է եղել նրա աչքերի մեջ նայելով ասել այն ամենն ինչ ասել եմ` երկու անգամ ելույթ ունենալով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ կից տեսանյութ հրապարակել։ Նա մասնավորապես գրել է.
Մանրամասները՝ Տեսանյութում