«Ինչո՞ւ եք մոլախոտ հնձողներին փորձում մեղադրել, անտեսելով բուն մեղավորներին՝ ցանողներին…». Արսեն Սարգսյան

Լրագրող-իրավաբան Արսեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Խաղաղ պայմաներում ՀՀ -ան բոլոր զորոմասերում զինվորի բարեկեցիկ կեցության և անվտանգ կյանքի ապահովման համար պատասխանատու են դասակի հրամանատրը , վաշտի հրամանատարը, սպայական կազմը, զորամասի հրամանատարը, կայազորի հրամանատարը և այլոք…

Վերջերս ծառայության ընթացքում տեղի ունեցած «ինքնասպանության» վարկածի և դժբախտ պատահարի ելքով երևույթները չի կարելի անտեսել և զատել իրական ամենամոտ մեղավորներից, որոնք ամեն կերպ փորձում են պատասխանատվությունից խուսափելու համար մեղադրյալի սլաքն ուղղորդել դեպի նախարար Դավիթ Տոնոյանը, ով անմիջական աջակցություն է ցուցաբերում վարչապետին՝ բանակի բարեկեցությունն ապահովելու հարցում։

Պատասխանվությունից խուսափողների համար սա ևս մեկ առիթ է ստորաբար փորձել մեղադրանք առաջադրել տվյալ ժամանակաշրջանում գործող իշխանությանը։Սիրելի ժողովուրդ յուրաքանչյուրիս ընտանիքում տեղի ունեցած ցանկացած բացասական ելքով պատահար ռոբա-սերժա-վանեցյանական մտածելակերպով առաջնորդվելու պարագայում միմիայն կարելի է մեղադրել ներկա իշխանությանը, քանի որ վերջինս գործում է ժողովրդի օգտին։

Նախորդ իշխանությունների օրոք կազմավորված բարձիթող և «բեսպրիդել» իրավիճակի արդյունքում անգործություն դրսեվորած ողջ համակարգը դժվարանում է կրել պատասխանատվություն և դառնալ օրինապաշտ։

Ուզո՞ւմ ենք ունենալ առողջ օրինական դաշտ, հետևաբար պետք է դառնանք օրինապաշտ։ Կեցցե բոլոր այն օրենքները որոնք կյանքի կկոչվեն ապրիլի 5-ից հետո «Այո»- ի պարագայում։ «Ինչո՞ւ եք մոլախոտ հնձողներին փորձում մեղադրել,անտեսելով բուն մեղավորներին՝ ցանողներին…»

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.