«Վանեցյան,պաշտոնավարմանդ ժամանակ բողոք չունեիր, միայն կեղծ ժպտում էիր…». Արսեն Սարգսյան

Արսեն Սարգսյանն  իր ֆեյսբուքյան էջում  նոր գրառում է կատարել, որտեղ մասնավոորապես աասվում է.

Վանեցյան, պաշտոնավարմանդ ժամանակ ծպտունդ դուրս չէր գալիս, բողոք չունեիր, միայն կեղծ ժպտում էիր ու փիսոի նազանք բանեցնում, փորձում արժանանալ Նիկոլ Փաշինյանի սիրուն ու հարգանքին, բա ԱԱԾ-ի տնօրեն եղածդ ժամանակ ինչու՞ չէիր հանդգնում խոսել սև ու սպիտակից, գեներալ դարձար՝ նույն վարչապետի շնորհիվ, որին հեշտությամբ ուրացար, բա ինչու՞ ընդունեցիր կոչումդ, էն ժամանակ մերժեիր, բայց՝ ոչ, սիրով համաձայնեցիր, մենք էլ հավատացինք, թե մերժվածների կոռուպցիաները կբացահայտես, կինոյի տղու դերը խաղալու փոխարեն ընդդիմանայիր ու այսօրվա՝ «Խոստացան և չարեցին»-ի մասին բարձրաձայնեիր:

Հիմա լոլոներ ես կարդում ու թվիթեռներում, ինստագրամներում ստատուսներ գրում, բողոքում, ազգի համար մտահոգի նոր դեր ստանձնում: Չէ, անօգուտ է, քեզանից քաղաքական գործիչ դառնալ չի ստացվի, նոր դեր խաղալ չի հաջողվի, դու հանգած հրաբուխ ես, բոլոր ջանքերդ զուր են լինելու, դու ժողովորդի կողմից արդեն արժանացել էս չակերտավոր պատվով գեներալի կոչումին՝ տանջանքդ ու կորցրածդ ժամանակն են քեզ քյար մնալու...

 

Հիշեցնենք որ, այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել ռուսական «Интерфа́кс» գործակալությանը` նշելով, որ նոր քաղաքական կուսակցություն ստեղծելով` հանդես է գալու որպես ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:

«Նոր քաղաքական ուժը լինելու է կենտրոնամետ-աջ կենտրոնամետ ուժ, իսկ գաղափարախոսության ու ծրագրերի հիմքում ներդաշնակորեն կմիահյուսվեն ավանդույթներն ու առաջընթացը: Ներկա դրությամբ լայն խորհրդակցությունների գործընթացի մեջ ենք համախոհների և հնարավոր գործընկերների հետ, և միայն բոլոր հնարավոր քննարկումներից հետո կներկայացնենք հստակ ծրագրային դրույթներն ու հետագա գործողությունների «ճանապարհային քարտեզը»: Նոր քաղաքական ուժն ընդդիմություն կլինի»,- հայտարարել է Վանեցյանը: Նրա խոսքով` ներկա դրությամբ Հայաստանում շատ խնդիրներ են առաջացել, որոնք լուծում են պահանջում, իսկ կառավարությունը հետ է կանգնել 2018 թվականի գարնան «թավշյա հեղափոխության» նպատակներից:

Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարի կարծիքով` Հայաստանում «հնարավոր չէ վերադարձ անցյալին»: Միևնույն ժամանակ Վանեցյանը դեմ է հասարակության շրջանում «ով մեզ հետ չէ, մեզ դեմ է» սկզբունքով կոշտ սահմանազատմանը:

«Այս հենակետն այսօր, ինչպես երևում է, հարմար կանոն է դարձել գործող իշխանության համար, ինչը անթույլատրելի է իրավական պետություն ստեղծելու, իշխանության ճյուղերի տարանջատման և քաղաքացիական հասարակության տեսանկյունից: Իմ խորին համոզմամբ` այսօրվա Հայաստանում ծայրահեղականության ու ծայրահեղությունների համար տեղ պետք է չլինի:

Սև-սպիտակ քաղաքական դաշտին այլընտրանք կա, աշխարհը լի է գույներով... Եվ մենք մտադիր ենք մեր ուրույն տեղն ունենալ ընդհանուր քաղաքական գունապնակում»,- նշել է ԱԱԾ նախկին ղեկավարը:

Նա նշել է նաև, որ «թավշյա հեղափոխության» օրերին Հայաստանում մարդիկ ցանկանում էին արդարություն, կենսամակարդակի բարձրացում, որակյալ ծառայություններ կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներում:
 

«Խոստացան և չարեցին»,-նշել է գործակալության զրուցակիցը:

«Լայն հասարակական համախմբման փոխարեն, առանց որի Հայաստանը չի կարող հաղթահարել երկրի ու հասարակության առաջ ծառացած սպառնալիքները, մենք ստացանք նոր ներքին ճեղքումներ, բաժանումներ «սևերի ու սպիտակների», «հների ու նորերի», «համաձայնների և ոչ այնքան համաձայնների», որոնք անողոքաբար կռվում են միմյանց դեմ համընդհանուր ատելության մթնոլորտում: Առանձին թեմա է ուժային կառույցներում այս ամենի անթույլատրելիությունը»,-ասել է Վանեցյանը:

Վանեցյանը նշել է, որ 2019 թվականին, երբ նա լքեց ԱԱԾ տնօրենի պաշտոնը, իր և Նիկոլ Փաշինյանի տարաձայնություններն անհաղթահարելի էին դարձել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.