Համացանցւմ հայնվել են բացառիկ կադրեր Վազգեն Մանուկյանի և Նաիրի Հունանյանի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը ուսանողական տարիներից ի վեր, մինչև 1988 թ. եղել է տարբեր քաղաքական կազմակերպությունների անդամ և կազմակերպիչ: 1988 թ. փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, 1988 թ. հունիսից` «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը: ԱԺՄ վարչության առաջին նախագահն էր, Հայաստանի երկրորդ հանրապետության առաջին վարչապետը: 1991 թ. սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից:
1991 թ. շարժման ակտիվ մասնակիցների և համախոհների հետ նախաձեռնել է ԱԺՄ կուսակցության հիմնադրումը: 1992 թ. սեպտեմբերին նշանակվել է ՀՀ պետնախարարի, այսուհետև պաշտպանության նախարարի պաշտոնակատար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը:
Վազգեն Մանուկյանի օրոք ձևավորվեց կանոնավոր հայկական բանակը, փոխվեց պատերազմի ընթացքը, և երբ հայկական կողմն անընդմեջ հաղթանակ էր տանում, 1993 թ. օգոստոսին ազատվեց պաշտոնից:
1990-2007 թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ, 2009-2019 թվականներին ՝ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ:
Մանրամասները՝ Տեսանյութում