Սպանված զինվորի գրության վրա կա 4 անձի մատնահետք

Ապրիլյան պատերազմի հերոս, սպա, կապիտան, ապարանցի Անդրանիկ Մկրտչյանը զոհվել է 2017 թվականի օգոստոսի 20-ին, Մեղրիի N զորամասում: Նրա մահը որակել են ինքնասպանություն, ինչը սակայն հերքում են նրա հարազատները: Անդրանիկ Մկրտչյանի մայրը, կառավարության մոտ, Newspress.am-ի հետ զրույցում նկատեց, որ իր որդու նկատմամբ բռնություն է գործադրվել:

Անդրանիկ Մկրտչյանի մայրը նկատում է, որ իր որդին իբր գրություն է թողել, սակայն, ըստ փորձաքննության, 4 մատնահետք է հայտնաբերվել այդ թղթի վրա, որը սակայն, հետաքննության ժամանակ հաշվի չի առնվել:

«Ովքե՞ր են այդ 4 անձիք, որոնց մատնահետքն իմ տղայի գրության թղթի վրա է հայտնվել»,-հարցնում է մայրը: Բացի այդ, մայրը պնդում է, որ դա իր որդու ձեռագիրը չի եղել:

Անդրանիկի մարմինը գտել էին վաշտի աշխատասենյակներից մեկում: Զենքի վրա, որից, իբր, կատարվել է կրակոցը: Ուշագրավ է սակայն, որ այդ զենքի վրա նրա մատնահետքերը չկան:

Մանրամասները Newspress-ի Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.