Ո՞ր ճանապարհներն են ՀՀ-ում փակ. նախարարը գրառում է կատարել

Նախարար Սուրեն Պապիկյան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Ի գիտություն վարորդներին‼️

Կրկին հորդորում եմ պահպանել զգոնություն, երթևեկել միմիայն ձմեռային անվադողերով, հետևել երթևեկության կանոններին, ցածր տեսանելիության պայմաններում երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:

Հանրապետության ճանապարհների մասին օպերատիվ տեղեկություններ ստանալու համար խնդրում եմ հետևել նախարարության ֆեյսբուքյան էջին և տելեգրամյան ալիքին:

Փետրվարի 8-ին՝ ժամը 22:50-ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Տավուշի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Արտաշավանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռիի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում:

  • Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պաճառով Գյումրի-Բավրա և Սարավանի լեռնացքի (Զանգեր կոչվող հատվածում ) ավտոճանապարհ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
  • Ախուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Միրաք-Ապարան , Ռյա Թազա- Ծիլքար, Ալագյազ-Արթիկ, Լանջիկ-Մաստարա ճանապարհահատվածներում բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է:
  • Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.