Վանեցյանը ոչ միայն Դավիթի գլխին գործ սարքեց, այլ՝ երբ բացահայտվեց Սերժի կողմից ներմուծված լրտես էր, գործուղված էր հատուկ առաջադրանքով, որ տապալի Նոր Հայաստանը և մեր առաջնորդին՝ Փաշինյանին, բայց մուրազը փորը մնաց․պաշտոնանկ արվեց և քանի որ իր «կործանիչ առաքելությունը» ավարտին չէր հասցրել, փորձեց գործ սարքել վարչապետի գլխին, վարկաբեկել ու կասկածի սերմեր տարածել նրա հասցեին, թե կարևոր փաստեր ունի հրապարակելու, վարչապետին բացահայտելու․․․
Այդ դավաճան, ստոր հանցագործը փաստորեն պրոֆեսիոնալ մարդկանց գլխին գործ սարքող է, եթե պաշտոնանկ չարվեր, կառավարության շատ անդամներ էին արժանանալու Դավիթի բախտին, ովքեր կանգնած են եղել հեղափոխության և մեր վարչապետի կողքին․․․այսքանից հետո Դավիթը մնաց իր բարձունքում, ոչ մի անգամ չչարացավ վարչապետի դեմ․
մնաց հավատարիմ իր հեղափոխական գաղափարներին, չմիացավ ոչ դաշնակ խառնակիչ ահաբեկիչներին, ոչ ներքնատան առնետներին, ոչ ադեկվատներին․այ դրանում է Դավիթի մեծությունը․․․Իմ ընկեր Դավիթի, որին վստահել եմ դեռ 2013-ի նախագահական ընտրություններին, երբ պատրաստվում էինք իշխանափոխություն իրականացնել, ես ՏՎ-ներով տեսնելով նրան համալսարանի ուսանողներին ոտքի հանելու ջանքերը, սկսեցի ներքին նամակով կապ հաստատել Դավիթի հետ և ցուցումներ տալ հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության օրվա հետ կապված, որ հանկարծ Սերժի հետ ապրիլի 9-ին, նույն օրը տեղի չունենա Րաֆֆու երդմնակալումը, այլ մեկ օր առաջ՝ ապրիլի 8-ին, այլապես կտապալվի․․
Նույնը գրում էի Ստյոպա Սաֆարյանին, Արմեն Մարտիրոսյանին, Իզաբելլա Աբգարյանին․․․ինչպես տեսանք Րաֆֆին իր սխալ հաշվարկով, իր համառությամբ պարտվեց․․․ուզում եմ ասել, որ իմ հեղափոխական ընկեր Դավիթը վառ անհատականություն է․ իր աննկուն կամքի ուժով, իր մաքուր կենսագրությամբ ու մեծ համբերությամբ սպասում է օրենքի առաջ ապացուցել իր ազնվությունը, որ իր անվան վրա բիծ նկարողներից, գործ սարքողներից պատիվ պահանջի․․․
Վանեցյանին հաջողվեց այնպես մոլորեցնել Վարչապետին, կեղծ փաստեր ներկայացնելով, որ կոռուպցիայի դեմ պայքարող վարչապետին ոչինչ չէր մնում անելու, քան սպասել դատական կարգով ապացուցվեր մեղավորն ու անմեղը․ բայց չեմ կարող չասել, — Փաշինյան ջան, դուք, որ շատ շուտ եք կողմնորոշվում և որպես պրոֆեսիոնալ, հետաքննող լրագրող ինչպե՞ս է, որ չվերլուծեցիք․ բա ձեր մեջ հարց չծագե՞ց, թե նույն Վանեցյանը, որը պետք է առաջնորդվեր հեղափոխության կանոններով և ժողովրդի պահանջով, որի համար դուրս էր եկել իրեն թալանողներին գահանգեց անելու, այդ ինչպե՞ս է, որ Սերժի, նրա եղբայրների, փեսայի, շրջապատի միլիարդների թալանը չէր տեսնում, մոռացության էր մատնել ընդհանրապես, ոչ մեկի վրա գործ չէր հարուցում, թողնում էր, որ ժողովրդից թալանածը վայելեն․ ընկեր, բարեկամների վրա գրանցեն, ժամանակ շահեն, որ գողունը պարտակեն, բայց հանկարծ քիթը խոթեց մի ոլորտ, որը ձեր ենթակայության տակ էր, իրենը չէր ընդհանրապես ու շտապեց կանխել Դավիթի սկսած կոռուպցիոն բացահայտումը․․․ Վանեցյանը զգացել էր, որ Դավիթը ձեր թիկունքին ամուր կանգնած է, նվիրյալ է իր գործին և դեռ շատ կոռուպցիոն բացահայտումներ էր անելու, որտեղ բախվելու էին Սերժի ու շրջապատի շահերը, ուստի՝ շտապեց կանխել․
Մանրամասները՝ Տեսանյութում