Արսեն Սարգսյանն ֆեյսբուքյան իր էջում անրադարձել է Կիսաբաց Լուսամուտների հաղորդմանը.
Ժողովուրդ էս ի՞նչ ա … ու սա եթեր է գնում հեռուստատեսությամբ: Եվ սա ցուցադրում են մեր հեռուստատեսությամբ, ու թե բա սա անոնսն է, սա երկու օրից պետք է եթերով հեռարձակվի՞, ու հանրության որոշ հատված նայում է սա՞ ... Ու հանկաարծ չասեք, թե բա գիտեք որ ժամերին է հեռարձակվում … ընդհանրապես կապ չունի, էսօրվա թվային հեռուստատեսությունը հնարավորություն է տալիս ցերեկով երեխաներիին դիտել նույնիսկ գիշերվա 5-ի հաղորդումները, էլ չասեմ, որ YouTube-ում առանց տարիքային սահմանափակման է տեղադրված տեսանյութը: Հա մեկել հանկարծ մեկը չհիշատակի ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի Կարծիքի արտահայտման ազատությունը
1.Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
2.Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:
3.Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: թե բա սա Կիսաբաց լուսամուտների թոք շուն է, ու կադր են ցույց տալիս, ինչպես է տղամարդը հարվածում կնոջը ու դա նորմալ եք համարում արդյո՞ք.... Այս խայտառակությանը ինչքան պետք է հանդուրժենք,հարկավոր է արագ փակել այս հաղորդումը: Սրանց արագ վնասազերծել է պետք, քանի սրանք վերջնականապես չեն վնասազերծել Հայոց Պետականությունը: Հետաքրքիր է, թե ո՞ւր կամ ի՞նչ է նայում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
Մանրամասները՝ Տեսանյութում