«Հասուն մարդիկ եք, ձեր հեղինակության, խոսքի արժեքի ու գնի մասին մտածում ե՞ք…». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ապշելու բան է. 1.5 տարի գոռում գոչում էին, թե Արցախի հողերը հեսա տալու են Ադրբեջանին, տեսան դա չի լինում, հիմա էլ դիսկը փոխել են, թե ադրբեջանցիներին են բերում այդ հողերի վրա։ Լավ, տարիքով հասուն մարդիկ եք, ձեր հեղինակության, խոսքի արժեքի ու գնի մասին մտածում եք?

Միշտ հիշեք, քաղաքականության մեջ բլեֆներ կարող են արվել, բայց համոզիչ, ըստ որում’ հաջորդող զարգացումները պետք է հաստատեն բլեֆն ու դրա ճշմարտացիությունը։

Բայց եթե քաղաքական քայլերն ամբողջությամբ իրար հաջորդող կեղծիք-բլեֆներ են, այդ դեպքում չհավատաք, որ փուչիկի պայթելուց հետո հասարակությունը լուրջ վերաբերի։

Եվ մեկ էլ’ երբ ընդդիմությունն ավելի վատն է, ավելի հետադիմական ու ստախոս, հասարակության համար ավելի նախընտրելի է մնալու թեկուզև սխալներ թույլ տվող, բայց ազնիվ իշխանությունը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.