Գյումրիից Երևան ժամանած ընտանիքը պատրաստվում է մնալ կառավարության դիմաց

Գյումրուց մի ընտանիք այս պահին եկել է կառավարության շենքի դիմաց և հանդիպում է պահանջում անձամբ վարչապետ Փաշինյանի հետ։

Ընտանիքի անդամներից Արարատ Խառատյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ փողոցում են հայտնվել և չեն պատրաստվում հեռանալ մայրաքաղաքից, մինչև չհանդիպեն վարչապետին։

Այս պահին ոստիկանության աշխատակիցները զրուցում են ընտանիքի անդամների հետ։

Տեսանյութը դիտեք ստորև`

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.