Ո՞ր համայնքներում է այս պահին ձյուն տեղում․ ԱԻՆ հայտարարությունը

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 21:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դիլիջանի ոլորանները (ձյուն է տեղում) փակ է բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Չայնիի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:

Կապան-Գորիս ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների, Սարապատ, Կաքավասար, Սալուտ, Մուսայելյան և Բերդաշեն գյուղերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում բուք է: Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Գավառ, Սևան քաղաքներում և Սեմյոնովկա գյուղում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Ֆանտան գյուղում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն:

Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար:

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ shamshyan.com