Վարչապետ`Փաշինյանը Բեռլինում հանդիպում կունենա Անգելա Մերկելի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին Գերմանիա այցի ընթացքում Բեռլինում հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի դաշնային կառավարության պաշտոնական կայքէջը:

«Հանդիպմանը քննարկման առանցքում կլինեն երկկողմ հարաբերություններին, տնտեսական հարցերին ու արտաքին և անվտանգային քաղաքականությանը վերաբերող թեմաները»,- նշված է Գերմանիայի կառավարության պաշտոնական հաղորդագրությունում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կմեկնի՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, որը կկայանա փետրվարի 14-16-ը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.