«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ներխուժել ցիկլոնի ցուրտ…». Սուրենյանի՝ նոր գրառումը.

                                                             ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո, ՀՀ տարածք սկսելու է ներխուժել ցիկլոնի ցուրտ մթնոլորտային ճակատը։ Եթե այսօր և վաղը մինչև կեսօր ձյուն է տեղալու միայն լեռնային մարզերում, ապա արդեն փետրվարի 8-ին երեկոյան ժամերին մինչև փետրվարի 9-ի առավոտ հանրապետության ողջ տարածքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ։ Լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 8-ի երեկոյան, ջերմաստիճանի կտրուկ անկումով պայմանավորված, հանրապետության բոլոր ճանապարհները կպատվեն մերակասույցով։ Օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօր կլիմայական նորմայից բարձր է 10-15 աստիճանով, սակայն փետրվարի 8-11-ին աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով:Այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում Գագիկ Սուրենյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.