Իտալիայում` Լոմբարդիայի մարզում, արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ: Այդ մասին հայտնում է Corriere della Sera-ն փետրվարի 6-ին:
Նշվում է, որ մահացել են գնացքի մեքենավարը և երկաթուղային աշխատողը: Վնասվածքներ է ստացել 30 մարդ, որոնցից մեկը ծանր վիճակում է:
Գնացքը ուղևորվում էր Միլանից Բոլոնիա: Աղետը տեղի է ունեցել Օսպեդալետտո-Լոդիջանոում` տեղական ժամանակով 05: 35-ին:
Պատահարի պատճառները դեռ հայտնի չեն: Առնվազն երկու վագոն, ինչպես նաև լոկոմոտիվը դուրս են եկել ռելսերից:
Տեղում աշխատում են բժիշկներն ու հրշեջները: Միլան-Բոլոնիա գծի երթևեկությունը դադարեցված է:
Մանրամասները՝ Տեսանյութում