«Պարտավոր չեմ իմ ստատուսներում մեկնաբանություն գրող բոլորին արձագանքել, հատկապես նրանց, ում եթե սկսեմ բաներ հիշեցնել, վախենամ՝ կուրծք ծեծեն, թե կնոջ նկատմամբ եղավ ոչ պատշաճ պատասխան»։
Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է անպատասխան թողել Արփինե Հովհաննիսյանի հարցադրումը։
Նա նկատեց, որ կան որոշակի տեսակի կանայք, ում հետ բանավեճերի մեջ չի մտնում, որովհետև իրեն միշտ ասել են՝ որոշակի շառ կա, այ էդ շառից պիտի հեռու լինես։
Հարցին, թե մի բանավիճեք, բայց ասացե՛ք՝ ի՞նչ էր ուզում հիշեցնել Արփինե Հովհաննիսյանը, Կարեն Անդրեասյանը նկատեց․
«Երևի, ուզում էր հիշեցնել իր խայտառակ անցյալը որպես արդարադատության նախարար, թե ինչպես եմ տեսել, թե ինչ է կատարվել իր նախարարության օրոք»։
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում