Կարծում եմ վերջին դեպքերից հետո ոստիկանապետի Ժ/Պ-ն պետք է մարսի վարչապետի հասցեին հնչեցված հայհոյանքները, որպես իր ընտանիքին, ծնողներին ուղղված վիրավորանք։ Ոստիկանապետի Ժ/Պ-ն, նաև պետք է ընդունի , որ Ռուբեն Հայրապետյանը կոշիկները մաքրում է ոչ թե ինչ որ անորոշ ոստիկանների վրա, այլ հենց իր վրա։ Ոստիկանապետի Ժ/Պ-ն այս հանգամանքը պիտի ընդունի հաճույքով, ավելին, սրտի թռթիռով, որ ինքը արժանացել է այնպիսի պատվի, որ Ռուբեն Հայրապետյանը, իրեն նկատել է և որոշել է կոշիկները իր վրա սրբել։
Արձանագրենք, որ ոստիկանապետի Ժ/Պ-ի մանկական երազանքը իրականացվել է։ Ինքը նկատված է։ Իր վրա ինքը՝ Ռուբեն Հայրապետյանը անձամբ կոշիկներն է սրբել։ Հիմնավոր կասկած ունեմ, որ ոստիկանապետի Ժ/Պ-ն իր վերարկուն, որի վրա կոշիկներն է սրբել և թքել Ռուբեն Հայրապետյանը, փաթեթավորել և պահել է պահարանում, որպես իր կյանքի ամենամեծ ձեռք բերում։
Ճիշտ է կա որոշակի անարդարություն ոստիկանապետի Ժ/Պ-ի նկատմամբ։ Չգիտես ինչու բերման ենթարկվածները անտեսեցին նրան և մայր հայհոյեցին Վարչապետին, այլ ոչ թե Ոստիկանապետի Ժ/Պ Արման Սարգսյանին։ Դա անարդար է։
Իսկ որպեսզի արդարությունը վերականգնվի։ Պետք է ուժային նախարար նշանակվի Անդրանիկ Քոչարյանի տեսակը։
Այդ ժամանակ վստահաբար կասեմ, մինչև ինչ որ մեկի մտքով անցնի մայր հայհոյել Վարչապետին, կամ կոշիկ սրբել ոստիկանության վրա, ապա այդ մարդիկ առաջին հերթին կայցելեն դեղատուն, կգնեն պամպերսներ, այնուհետև կվերցնեն սեփական մոր չափսերը և հաջորդիվ գործողություններում , թավշով,յկբավարարվեն սեփական ընտանիքով, ծնողով և զավակով։
Մանրամասները՝ Տեսանյութում