«Ոստիկանությունը չի ներքաշվելու անպատժելի լինելու արտոնությունից զրկված…». Արման Սարգսյան

armtimes.com-ը գրում է. «Ոստիկանությունը չի ներքաշվելու տասնյակ տարիների ընթացքում հասարակության մեջ անպատժելի լինելու համբավ ձեռքբերած եւ ներկայումս այդ արտոնությունից զրկված անձանց հիմնազուրկ խոսակցությունների մեջ: Մեր պատասխանը լինելու է գործով, կտրուկ եւ օրենքով, քանի որ բոլորիս նպատակն է ապրել իրավական պետությունում». «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից երեկ ոստիկանության հասցեին հնչեցված արտահայտություններին՝ ասաց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:

Հիշեցնենք, որ «ասֆալտափռման» հերթական օպերացիայի շրջանակներում զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով երեկ ոստիկանություն բերման ենթարկվելուց եւ ազատ արձակվելուց հետո Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր. «Ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ ես եմ պառկացնելու մի գեղեցիկ օր ու ոտքերս մաքրելու, դա հաստատ է»: Հայրապետյանը նաեւ տվել էր ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի անունը՝ նշելով, թե «ինքը իմ մեքենայում փնտրում է Սու 35-ը, Ս-90 տանկը, ԲՏՌ-ն ու ԲՄՊ-ն»:

Այս կապակցությամբ Արման Սարգսյանն ասաց. «Երեկ, այսօր եւ այսուհետ ոստիկանությունը գործել ու գործելու է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված իր լիազորությունների շրջանակում, օգտվելու է իր ողջ գործիքակազմից, չի ընկրկելու իրավական գործընթացները քաղաքականի վերածող ուժերի ուղղորդված հրապարակումների առաջ, օպերատիվ արձագանքելու է ցանկացած իրավախախտման եւ ահազանգի՝ զանցանքից մինչեւ հանցանք»:Մանրամասները սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.