ԲՀԿ-ն խստորեն դատապարտում է իրավապահ մարմինների նման գործելաոճը, և մենք վստահ ենք, որ դա վնասում է ոչ միայն ՀՀ ներքին իրավական անվտանգությանը, այլ նաև ուղղակի մեզ խայտառակ է անում միջազգային հարթակում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Իրավապահների կողմից այս գործողությունները ուղղակի ուշացած և անհասկանալի են: Զարմանալի է, թե ինչու են այդ ամենը հիմա անում: Կարծես թե թույլ տվեցին ամեն ինչ մաքրել և հիմա թույլ են տալու ամեն ինչ մարսել:
Հետևաբար՝ այո՛, նա կարող էր իրեն իրավունք վերապահել նման կերպ արտահայտվել ՀՀ կառավարության և իրավապահների վերապերյալ, որն էլ արեց:
Ես կարծում եմ, որ սա խոսում է միայն նրա մասին, որ մեր կառավարությունը և պատկան մարմինները իրենց գործը պատշաճ կերպով չեն անում»,-անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին՝ մեզ հետ զրույցում նշեց ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Մանրամասները 1in TV-ի Տեսանյութում