Հայտնի է Փետրվար ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը

armdaily.am-ը գրում է․ «Փետրվար ամսին կլինի աշխատանքային 21 և ոչ աշխատանքային 8 օր: Փետրվարի 1-ը չնայած շաբաթ օր էր, բայց աշխատանքային էր՝ հունվարի 27-ի նախատոնական ոչ աշխատանքային օրվա փոխարեն:

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 2.1 հոդվածի համաձայն, փետրվարի 21-ին նշվում է Մայրենի լեզվի օրը:

Նույն օրենքի 2.2 հոդվածը սահմանում է, որ փետրվարի 28-ը Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է:

Հավելենք, որ առանձնացված երկու օրերն էլ աշխատանքային են:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.