Այսօր Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել քննարկում «2020-ին 4-րդ մահվան դեպքն է գրանցվում զինված ուժերում․ինչու չի հաջողվում ապահովել կյանքի իրավունքը բանակում» թեմայով։
«Մենք 5 մահվան դեպք ունենք, որոնք որակված են ինքնասպանություն, բոլորը եղել են արձակուրդից վերադառնալուց հետո, ինչպես այս դեպքը․ բանակում դրված է «նալոգ» և տնից վերադառնալուց հետո գումար են պահանջում զինվորից»,-ասելէ քննարկման մասնակիցներից Ժաննա Ալեքսանյանը՝«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավարը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով էլ. «Մենք չենք տեսնում ջանքեր նման դեպքերը կանխարգելելու համար, համակարգային լուծում չկա, մենք չենք տեսնում զինվորական կարգապահության ապահովման, խտրական վերաբերմունքի վերացման ուղղությամբ որևէ հայեցակարգ մշակված լինի»:
Արա Ղարագյոզյանն էլ՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբանը, նշել է. «Այս ինքնասպանությունները և անպատժելիությունը իրավապահ և դատական համակարգի բացակայության հետևանք է, քննիչները չունեն կամք բացահայտելու դեպքերը»:
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում: