«ՀՀկ-ի հերթական «շահավետ» ծուղակը, մարդ են հավաքագրում….». Արսեն Սարգսյան

Արսեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում անրադարձել է ՀՀԿ-ի հայտարարությանը.

ՀՀկ-ի հերթական շահավետ ծուղակը. մարդ են հավաքագրում:
Մարդկանց անթիվ խնդիրների հեղինակ ՀՀԿ-ն հերթական գայթակղիչ առաջարկն է անում ժողովուրդին, իբրև թե խիստ մտահոգ է ժողովրդի խնդիրներով և հրավիրում է գրասենյակ՝ դրանց լուծումներով զբաղվելու: Զարմանալի է ու չափազանց մտահոգիչ՝ տասնամյակներ շարունակ մեր բազում խնդիրներ ստեղծողները հանկարծ որոշում են օգնություն տրամադրել խորհրդատվության անվան տակ և ուշագրավ է, որ հատկապես շեշտում են ֆինանսական աջակցություն չցուցաբերելու հանգամանքը:


Այն, ինչի մասին խոսում է ՀՀԿ-ն, պետք է ընկալել հակառակ իմաստով. այսինքն՝ ընտրակաշառքների հիմնադիր ու կեղծիքների կարկառուն ներկայացուցիչ- մերժվածները հերթական միջոցն են հնարել՝ մարդկանց խնդիրների լուծման անվան տակ ժողովրդի հուսահատված
զանգվածների ուղեղները լվանալու, անշուշտ, գումարներ բաժանելու միջոցով, այս կերպ որոշ խմբերի իրենցով անելու՝ իշխանությունների դեմ հանելու հեռահար ծրագրով:
Հուսամ, որ իրեն հարգող որևէ հայ այս խայծը կուլ չի տա և չի տրվի մերժվածների գրասենյակի առաջարկի գայթակղությանը: Վերջում հավելեմ, որ տասնյակ տարիներ էլ անցնի՝ մեկ ա, դուք ետ չեք գալու, դուք ձեր երազներում կտեսնեք, բայց երբեք ետ չեք գա:

На изображении может находиться: текст

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն հանդես էր եկել ստորև հայտարարությամբ  

Հարգելի՜ քաղաքացիներ, 

Այսուհետ  Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում գործելու է հանրային ընդունարան: Ընդունարանին  կարող եք դիմել ձեր խնդիրներով ու ձեզ մտահոգող հարցերով: Ընդունարանի կողմից ձեզ կտրամադրվի անհրաժեշտ ոլորտային խորհրդատվություն: Ընդունարանը հետամուտ կլինի ձեր կողմից ներկայացված խնդիրների բարձրաձայնմանը և դրանց հետևողական լուծմանը: 

Ընդունարանին կարող եք դիմել նաև մեր էլեկտրոնային հարթակի միջոցով:

 

Ընդունարանը  չի ցուցաբերելու ֆինանսական աջակցություն և չի զբաղվելու բարեգործությամբ:

  ՀՀԿ գրասենյակ

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.