Ինքն այն տղեն չէր, որ կարողանային կոտրեին, ծեծեին, ինքը կամքից թույլ չէր, որ ինքնասպան լիներ։ Այս մասին ասաց հունվարի 30-ին Արցախում մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի եղբոր կինը։
«Իմ երկու երեխեն իր հետ են մեծացել, իմ ամենափոքր տեգրն էր»,-նշեց նա։
Վահրամ Ավագյանի եղբոր կինը վստահ է՝ վահրամ Ավագյանը չէր կարող ինքնասպան լինել, ապա պնդեց՝ նրան սպանողները պետք է պատասխան տան․
«Մեր կասկածն այն է, որ ինքը կյանքում էդ բանը չի անի, ինքը ունի հայր ու մայր, եղբայրներ, ունի ընտանիք, ամեն ինչով ապահովված ա, ինքը երբ զանգել, ասել է ինչ-որ բան է իրեն պետք, մենք ուղարկել ենք, մենք սոված ենք մնացել, զինվորին ենք ուղարկել, ասել ենք՝ թող չնեղվի, ոչ մեկ իրեն չկարողանա նեղի։ Ինքն էն տղեն չէր, որ կարողանային կոտրեին, ծեծեին, ինքը կամքից թույլ էլ չէր, որ թույլ տային տենց բան աներ, մենակ իր մոր խաթր տենց բան կյանքում չէր անի։
Իր հետ խոսել ենք, դեպքի օրը փող էինք ուղարկել, ստացել էր, ասեց շարվում ենք, դրանից հետո լուրը լսել ենք, որ երեխեն էլ չկա, դեպքը եղել ա։ Ինքը հունվարի 3-ին էր արձակուրդ եկել, չեք պատկերացնի՝ ինչքան ուրախ էր, բոլորի հետ շփվում էր, իր ընկերների ու ընկերուհիների հետ, այնքան ուրախ էր։ Ինքն ինչի պիտի ինքնասպան լիներ։ Դատաբժիշկն ասել է՝ ինքն ինքնասպան չի եղել»։
Մանրամասները 1in TV-ի Տեսանյութում