«Ծնունդդ շնորհավոր, լա լա լա լա լա… ». Մարիամ Փաշինյանի շնորհավորանքը՝ մայրիկին

ՀՀ վարչապետ Նկոլ Փաշինյանի դուստրը՝  Մարիամ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր լուսանկարով, որտեղ նշում են վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի տարեդարձը:  «Ծնունդդ շնորհավոր, լա լա լա լա լա »,- մեկնաբանել է լուսանկարը Մարիամ Փաշինյանը:

Այսօր  ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ծննդյան օրն է:  Աննա Հակոբյանն այսօր դարձավ 42 տարեկան:

Աննա Հակոբյանը, որպես լրագրող և հասարակական գործիչ, իր ակտիվ մասնակցությունն է ունեցել երկրում տեղի ունեցող տարբեր իրադարձություններին: 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության ժամանակ Աննա Հակոբյանն աջակցել է ամուսնուն, ինչպես Գյումրի քաղաքից սկսված «Իմ քայլը» շարժմանը ընթացքում, այնպես էլ մայրաքաղաքում կազմակերպված հանրահավաքների ժամանակ։

 

2018 թվականին Աննա Հակոբյանը որպես ՀՀ վարչապետի առաջին տիկին հիմնել է «Իմ քայլը» և «City of smile» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամները:

Աննա Հակոբյանը նաև հանդիսանում է «Կանայք հանուն խաղաղության» (Women for Peace) նախաձեռնության հեղինակը, որի նպատակն է Հայաստանում և Արցախում խաղաղության հաստատումը:

«Իմ քայլը» հիմնադրամի նպատակն է ստեղծել հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն մշակույթի, կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներին վերաբերող այն խնդիրներին, որոնց լուծումները դեռ հասանելի չեն պետության և կառավարության համար:

«City of smle» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի նպատակն է օգնել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող անձանց, ինչպես նաև նպաստել Հայաստանում ուռուցքաբանության և արյունաբանության զարգացմանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.