ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Նշում ենք Աննայի ծննդյան օրը…». Հիշեցնենք այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ Աննա Հակոբյանի ծննդյան օրն է, Աննա Վաչիկի Հակոբյան (փետրվարի 1, 1978, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավար, «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության հեղինակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը: 1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ։ 2001 թվականին ավարտել է մի շարք դասընթացներ Ամերիկյան համալսարանում:
2003-2008 թվականներին աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, որպես լրագրող: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Աննա Հակոբյանը ստանձնել է թերթի գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, իսկ 2013 թվականից՝ թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը:
Աննա Հակոբյանը, որպես լրագրող և հասարակական գործիչ, իր ակտիվ մասնակցությունն է ունեցել երկրում տեղի ունեցող տարբեր իրադարձություններին: 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության ժամանակ Աննա Հակոբյանն աջակցել է ամուսնուն, ինչպես Գյումրի քաղաքից սկսված «Իմ քայլը» շարժմանը ընթացքում, այնպես էլ մայրաքաղաքում կազմակերպված հանրահավաքների ժամանակ։
2018 թվականին Աննա Հակոբյանը որպես ՀՀ վարչապետի առաջին տիկին հիմնել է «Իմ քայլը» և «City of smile» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամները: Աննա Հակոբյանը նաև հանդիսանում է «Կանայք հանուն խաղաղության» (Women for Peace) նախաձեռնության հեղինակը, որի նպատակն է Հայաստանում և Արցախում խաղաղության հաստատումը:
«Իմ քայլը» հիմնադրամի նպատակն է ստեղծել հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն մշակույթի, կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներին վերաբերող այն խնդիրներին, որոնց լուծումները դեռ հասանելի չեն պետության և կառավարության համար:
«City of smle» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի նպատակն է օգնել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող անձանց, ինչպես նաև նպաստել Հայաստանում ուռուցքաբանության և արյունաբանության զարգացմանը: Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի։ Ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետն է։ Զավակներն են՝ Մարիամը (ծնված 1998 թվականի նոյեմբերի 14-ին), Աշոտը (ծնված 2000 թվականի մարտի 11-ին), Շուշանը (ծնված 2007 թվականի հուլիսի 17-ին) և Արփին (ծնված 2015 թվականի օգոստոսի 17-ին)։ Որդին 2018 թվականի հուլիսին զորակոչվել է բանակ:
Մանրամասները՝ Տեսանյութում