Բացառիկ Մանրամասներ. Ի՞նչ «տղայական» խոսակցություն է ունեցել Առաքել Մովսիսյանի որդին ինքնասպան եղած զինվորի հետ

armlur.am- ը գրում է. Հունվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի քանակի պատմական մինիմում է արձանագրվել: «Այսինքն՝ մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»,- հայտնել էր ՀՀ վարչապետը: Սակայն նկատենք, որ ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո անվերահսկելի իրավիճակ է ստեղծվել ՀՀ զինված ուժերում, եւ դեպքերը մեկը մյուսին հաջորդում են: Ո՞վ պետք է պատասխան տա այս իրավիճակի համար: Ըստ ամենայնի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն անտեսում է ՀՀ վարչապետի խոսքը, եւ Զինված ուժերում իրավիճակը ինքնահոսի է: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել վերջին երկու ցավալի դեպքերի մասին:

Ըստ պաշտոնական տեղեկության՝ հունվարի 23-ին՝ 06:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը եւ 2000թ. ծնված Արմեն Մեսրոպյանը: Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը կրակել էր զորքի վրա:

Գրել էինք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքը եղել է այն պահին, երբ զինվորներին զենք են բաժանել դիրքեր տանելու նպատակով: Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը, լիցքավորելով զենքը, հրահանգել էր մի քանի զինվորների՝ այն կողմ գնացե՛ք, ու կոնկրետ անձանց ուղղությամբ սկսել է կրակել: Զինվորները սկսել են այս ու այն կողմ փախչել. նրանցից մեկը ընկել էր, կոտրել ոտքը, իսկ մյուս զինվորը թեթեւ հրազենային վնասվածք էր ստացել: Նշենք, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Երեկվա դրությամբ իրավապահները դեռեւս փորձում էին ստանալ հիմնական հարցի պատասխանը, թե ինչն է եղել այս դեպքի հիմնական պատճառը, ինչից է Զաքարեանը այդ աստիճան նյարդայնացել, որ կրակել է զորքի վրա:
Եվ, ահա, կատարվածից 1 շաբաթ անց «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը այս դեպքից առաջ տարօրինակ վարք է դրսեւորել, որը նկատել է զորամասի ղեկավարությունը եւ որոշում կայացրել զինվորին տանել մասնագետների մոտ՝ ստուգման՝ հասկանալու համար, թե նա կարող է արդյոք շարունակել այդ կարգավիճակում իր ծառայությունը բանակում, թե ոչ:

Բժշկական հանձնաժողովը ստուգել է զինվորի առողջական, հոգեկան վիճակը եւ եզրակացություն տվել, որ զինվորի հետ ամեն ինչ կարգին է, եւ զինվորը պիտանի է ծառայության: Այդ մասնագիտական եզրակացության հիման վրա՝ զինվորին կրկին ուղարկել են զորամաս՝ ծառայության: Եւ պարզվում է՝ կրակոցները տեղի են ունեցել օրեր անց: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները այդ դեպքով նշանակել են դատաբժշկական փորձաքննություն, որից հետո շատ հարցեր կստանան իրենց պատասխանները:

Ստացվում է՝ եթե դատաբժշկական փորձաքննությունը հաստատի, որ զինվորը խնդիրներ է ունեցել եւ չէր կարող այդ վիճակում ծառայել, ապա պատասխանատվության առաջ են կանգնելու մի խումբ բժիշկներ, որոնք, ըստ էության, գնահատական են տվել, որ զինվորը պիտանի է եղել ծառայության:

Նախօրեին էլ հերթական ողբերգական դեպքն է գրանցվել. ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը՝ Վ. Ավագյանը, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել: Սա, ի դեպ, մեկ շաբաթվա մեջ արդեն 3 դեպքն է՝ երկուսը ծանր վիրավոր են (բանակի օրը՝ հունվարի 28-ին՝ ժամը 2:55-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում էր ստացել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը: Գործով շատ մութ հանգամանքներ կան, որոնց մասով դեռեւս քննություն է ընթանում), մեկը՝ մահացավ:

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել Վ. Ավագյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ վերջինս, հայհոյանքներ տալով, զորամասի զինվորներից մեկին է փնտրել, որից հետո էլ զինվորների առաջ կանգնելով՝ իրեն սրտից կրակել է: Տեղեկացանք, որ Վ. Ավագյանն ապրում էր Էջմիածին քաղաքում, եւ նրա հետ զորամասի մի խումբ տղաներ Էջմիածնի մասին «տղայական» խոսակցություններ են ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Վ. Ավագյանի հետ այդ «տղայական» խոսակցություններին մասնակից է եղել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի որդին: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն` ինքնասպան եղած տղան օրեր առաջ ընկել է, և ծառայակիցները ծիծաղել են զինվորի վրա, այնուհետև ներքին խոսակցություն է եղել զինվորների միջև:  Վ. Ավագյան զենքը կատակով պահել է նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդու վրա, վերջինս ասել է` էն կողմ քաշի, իսկ զինծառայոց Վահրամ Ավագյանն էլ պատասխանել է` խի վախենում ես: Սկսվել է լեզվակռիվ, որն էլ խորացել է : Թե այլ ինչ են հետեվանքներ է ունեցել այս միջադեպը, կպարզեն իրավապահները:Եվ, ահա, իրավապահները մի խումբ զինվորների ու զինվորականների, որոնց մեջ էր նաեւ Առաքել Մովսիսյանի որդին, տարել են հարցաքննության՝ զինվորի ինքնասպանության գործով:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է իրականում կատարվում, ինչ կապ ունի իր որդին դեպքի հետ: Ի պատասխան՝ Առաքել Մովսիսյանը հայտնեց. «Իմ որդին 6 ամիս է՝ ծառայում է: Ես իր մոտ չեմ գնացել, հիմա ես Ձեզ ոչ մի բան չեմ կարող ասել: Թող քննություն իրականացնեն, պարզեն, թե ինչ է իրականում կատարվել»:

«Իմ տղան խելոք ծառայում է, բոլորը գոհ են եղել իր ծառայությունից. թե հիմա այնտեղ ինչ է եղել, չգիտեմ: Ամբողջ դիվիզիոնին տարել են հարցաքննության, ես սպասում եմ՝ զանգեն, եթե փաստաբանի կարիք լինի, վերցնեմ, գնամ Ղարաբաղ: Նորմալ, օբյեկտիվ քննություն պիտի լինի, բոլորն էլ մեր երեխաներն են»,- վստահեցրեց Առաքել Մովսիսյանը:

Մանրամասները սկզբնաղբյուրում:

 

Մանրամասները՝ Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.